կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Առաջարկում ենք ատեստավորման արդյունքում փոփոխել ուսուցչի դրույքաչափը. ԿԳՄՍ փոխնախարար

Առաջարկում ենք ատեստավորման արդյունքում փոփոխել ուսուցչի դրույքաչափը. ԿԳՄՍ փոխնախարար

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
 
«Երեկ հանրակրթության մասին օրենքի փոփոխությունները մտան ուժի մեջ, այսօր հանրային քննարկման ենք ներկայացրել, փոփոխված օրենքի համաձայն, ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման կարգը։
 
Ինչպես և նշել էինք, նախագծով առաջարկում ենք ատեստավորման արդյունքում փոփոխել ուսուցչի դրույքաչափը՝ ըստ ցուցաբերած արդյունքի և դրա վրա հաշվարկել հավելվաճարը։
 
Ներկայացված են նաև գործընթացի կազմակերպման մանրամասները։ Դիմումները կներկայացվեն տեղեկատվական հարթակում, արդյունքները կտրամադրվեն ծածկագրերի հիման վրա։ Էապես վերանայվելու են նաև այլ գործընթացները»։
 
Նախագծի մանրամասները՝ այստեղ:

 

  • Կիսվել: