ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արագածոտնի մարզում ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ն ու Kia-ն․ վերջինս բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել, 4 վիրավորներից 2-ը երեխաներ են

Արագածոտնի մարզում ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ն ու Kia-ն․ վերջինս բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել, 4 վիրավորներից 2-ը երեխաներ են

Այսօր՝ հուլիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, գրում է Shamshyan.com-ը:

Ժամը 17։00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 59 կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են Mercedes և Kia մակնիշի ավտոմեքենաները։

Բախման հետևանքով Kia-ն էլ բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել։ Վթարի հետևանքով 4 հոգի, որից 2-ը երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Թալինի հիվանդանոցի բժիշկները, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը, առաջին բուժօգնություն են ցուցաբերել վիրավորներին։ Վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել ՃՈ ծառայողները։

Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը և ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Ավտոմեքենաները հետաքննիչի հանձարարականով՝ տեղափոխվել են Ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք, քանի որ Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածքում բազմաթիվ վթարված ավոտմեքենաներ կան։

Կայքի փոխանցմամբ՝ նշված հատվածում հաճախակի են ավտովթարներ տեղի ունենում և դրա ապացույցը՝ մեծ թվով երկաթ բետոնե արգելապատնեշների ձորն ընկնել է։ Եվ այդ հատվածում, եթե նախկինում տեղադրված էին երթևեկությունը կարգավորող նշաններ, ապա հիմա դրանք իսպառ բացակայում են, քանի որ վթարներից հետո այդ նշանները նույնպես վնասվել են։

 

 

 

 
 

  • Կիսվել: