երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Արագածոտնի մարզում պայմանագրային զինծառայողը Volkswagen-ով բախվել է ճանապարհի եզրային քարերին. կա վիրավոր

Արագածոտնի մարզում պայմանագրային զինծառայողը Volkswagen-ով բախվել է ճանապարհի եզրային քարերին. կա վիրավոր

Այսօր՝ հուլիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 04:00-ի սահմաններում Գյումրիի բնակիչ,  29-ամյա  Գևորգ Հակոբյանը իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 64-րդ կմ հավածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի եզրային քարերին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գ. Հակոբյանը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Հայկ Վարդանյանն ու Անուշավան Աղաջանյանը: Փաստի առթիվ Ա. Աղաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝  վարորդը ծառայում է  ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող: 

  • Կիսվել: