չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Արագածոտնի մարզում Mercedes-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին, կողաշրջվել է, վարորդի դին հայտնաբերվել է մեքենայից դուրս

Արագածոտնի մարզում Mercedes-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին, կողաշրջվել է, վարորդի դին հայտնաբերվել է մեքենայից դուրս

Այսօր՝ մարտի  7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:15-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ, 67-ամյա  Գրիշա Ղազարյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի  55-րդ կմ հատվածում՝ Թալինի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին, մի քանի պտույտ շրջվելով՝ հարվածել քարերին և կողաշրջվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գ. Ղազարյանը տեղում մահացել է: Օպերատիվորեն ժամանել է Թալինի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են նրա մահը: Դեպքի վայր են ժամանել ճանապարհայի ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: ժամանել են նաև ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանն ու ոստիկանության Թալինի բաժնի պետ Վահան Նասոյանը:

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է  քննչական խումբը՝ վարչության պետ Սամվել Սիմոնյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ  Արտակ Իսկանդարյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Ա. Իսկանդարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 

  • Կիսվել: