Արագածոտնի մարզում բախվել են բեռնատար Volvo-ն ու Hyundai-ը. կան վիրավորներ
Այսօր՝ հունիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:50–ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 62-րդ կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ, 44-ամյա Հովհաննես Գ.-ի վարած Volvo մակնիշի բեռնատարն ու Շիրակի մարզի բնակիչ, 27-ամյա Համլետ Հ.-ի վարած Hyundai մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Hyundai-ի վարորդն ու նրա ուղևոր, Շիրակի արզի բնակիչ, 27-ամյա Դավիթ Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ է գործել Ապարանի շտապօգնության բժիշկների հերթախահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի Արագածոտնի մարզը սպասարկող սպայական դասակի ծառայողները՝ ավագ հետաքննիչ Անուշավան Աղաջանյանի գլխավորությամբ: Վթարի փաստով Ա. Աղաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: