Արագածոտնի մարզում 28-ամյա վարորդը Lexus-ով կամրջից ցած է ընկել․ կա վիրավոր
Այսօր՝ օգոստոսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում Աղձք գյուղի բնակիչ 28-ամյա Արման Միրաքյանը իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով Ագարակ-Աղձք ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կամրջից ընկել ցած։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով Ա․ Միրաքյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։