երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայի սրճարաններից մեկում երգել ու կիթառ է նվագել (տեսանյութ)

ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայի սրճարաններից մեկում երգել ու կիթառ է նվագել (տեսանյութ)

Աշխատանքային այցով Ուկրաինայում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Կիևի սրճարաններից մեկում երգել ու կիթառ է նվագել, տեղեկացնում է mk.ru-ն:

Նշվում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ պետքարտուղարը ցուցադրում է իր երաժշտական հմտությունները։

Այսպես՝ դեռ անցյալ տարվա սեպտեմբերին նա կիթառ է նվագել և երգել ԱՄՆ Պետդեպարտամենտի երաժշտական դիվանագիտության ծրագրի շրջանակներում։

  • Կիսվել: