երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Անդրեյ Բելոուսովը՝ ՌԴ պաշտպանության նախարար

Անդրեյ Բելոուսովը՝ ՌԴ պաշտպանության նախարար

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անդրեյ Բելոուսովին նշանակել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, հայտնել է Կրեմլի կայքը, փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Պետության ղեկավարը Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար է նշանակել Անդրեյ Ռեմովիչ Բելոուսովին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշենք նաև, որ մեկ այլ հրամանագրով էլ Պուտինը Սերգեյ Նարիշկինին վերանշանակել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրենի պաշտոնում:

 

  • Կիսվել: