չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
Նուբար Աֆեյանը պատրաստակամություն է հայտնել իր կարողություններն ու կապերը ներդնել՝  աջակցելու հայրենիքի հզորացմանը. Հայրապետյան

Նուբար Աֆեյանը պատրաստակամություն է հայտնել իր կարողություններն ու կապերը ներդնել՝ աջակցելու հայրենիքի հզորացմանը. Հայրապետյան

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն այսօր ընդունել է Flagship Pioneering ընկերության հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանին։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

«Ողջունելով անվանի հայրենակցիս` խոսել եմ տնտեսության բոլոր ոլորտներում հայկական սփյուռքի կարևոր դերակատարության մասին՝ ի նպաստ ՀՀ-ի առաջընթացի։ Ներկայացրել եմ ԲՏԱ նախարարության կողմից համակարգվող ոլորտները, իրականացվող ծրագրերն ու ընթացիկ աշխատանքները:

Նուբար Աֆեյանն ընդգծել է Հայաստանի զարգացմանն ուղղված ծրագրերի կարևորությունը՝ հատկապես գիտության և գիտահետազոտական ուղղություններով, պատրաստակամություն հայտնել իր կարողություններն ու կապերը ներդնել՝ անշահախնդրորեն աջակցելու հայրենիքի հզորացմանը:

Հանդիպմանը խոսել ենք պետություն-մասնավոր արդյունավետ համագործակցության շրջանակներում ներդրումային հիմնադրամ ստեղծելու հայեցակարգի, ՀՀ-ն ներդրումների համար գրավիչ միջավայր դարձնելու անհրաժեշտության, հոկտեմբերին Երևանում կայանալիք «Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին» (WCIT) հայտնի գործիչների մասնակցության մասին»,-նշել է նա:

  • Կիսվել: