երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Մայիսի 10-ից անհետացած ադրբեջանցի ընդդիմադիր գործչին սպանված են հայտնաբերել

Մայիսի 10-ից անհետացած ադրբեջանցի ընդդիմադիր գործչին սպանված են հայտնաբերել

Ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ, «Մուսավաթ» կուսակցության անդամ Նաթիգ Մեհթին մայիսի 10-ից անհետացել էր:

Այսօր Ադրբեջանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ նրան «միջանձնային հարաբերությունների հողի վրա» սպանել են:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ քաղաքական գործչի սպանության առթիվ քրեական գործ է հարուցվել միտումնավոր սպանության հոդվածով։ Կա մեկ ձերբակալված:

  • Կիսվել: