հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արագածոտնի մարզում 09-ը բախվել է ծառերին, ապա քարերին և գլխիվայր հայտնվել ապառաժ քարերի վրա. կա վիրավոր

Արագածոտնի մարզում 09-ը բախվել է ծառերին, ապա քարերին և գլխիվայր հայտնվել ապառաժ քարերի վրա. կա վիրավոր

Այսօր՝ հունիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:30–ի սահմաններում ВАЗ 2109 մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածից դեպի  Փարպի գյուղ տանող ճանապարհի սկզբնամասում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին, ապա քարերին և գլխիվայր հայտնվել ապառաժ քարերի վրա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ով մոտ 55-60 տարեկան կին է, օպերատիվորեն Աշտարակի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Նրան առաջինը օգնության են հասել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի սպայական դասակի ավատ տեսուչներ Նորիկ Թադևոսյան ու Արմեն Զաքարյանը, ովքեր նշված վայրում ծառայություն կատարելիս են եղել և տեսել են գլխիվայր հայտնված ավտոմեքենան, մոտեցել ու վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից:

Վիրավորին հիվանդանոց է ուղեկցել  2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանը: Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է  2-րդ սպայական գումարտակի Արագածոտնի մարզը սպասարկող սպայական վաշտի ավագ հետաքննիչ Վահագն Էլոյանը, ում կողմից վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: 

  • Կիսվել: