հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, բերման ենթարկված անձանց հետ տեղի կունենան առանձնազրույցներ․ ՄԻՊ

Արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, բերման ենթարկված անձանց հետ տեղի կունենան առանձնազրույցներ․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ Հանրապետության հրապարակում հավաք իրականացնող անձանց բերման ենթարկելու դեպքի շրջանակներում: 

Բերման ենթարկված անձանց հետ տեղի կունենան առանձնազրույցներ, կուսումնասիրվեն բերման ենթարկելու հիմքերը:

Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ կոչ է անում հավաքի մասնակիցներին ցուցաբերել զսպվածություն և պահպանել օրենսդրությամբ սահմանված պահանջները։  Պաշտպանն ընդգծում է նաև, որ պետական իրավասու մարմինների կողմից ուժի կիրառումը պետք է համաչափ լինի:

Պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարներն են 116 և (096) 116100։

  • Կիսվել: