երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Ապրիլի 23-ին կմեկնարկի համահայկական ջահերով երթը

Ապրիլի 23-ին կմեկնարկի համահայկական ջահերով երթը

Ապրիլի 23-ին կմեկնարկի համահայկական ջահերով երթը: 

Այս մասին հայտնում են ՀՅԴ-ից:

Հաղորդագրության մեջ ասվում է.

"Սիրելի՛ հայրենակից,

Մասնակցի՛ր համահայկական ջահերով երթին։

Ջահերով երթը մեր վերածննդի, մեր արդար պայքարի ու միասնության խորհրդանիշն է։ Այս տարի նրա նշանակությունը էլ ավելի մեծ է։

Հայ ազգը, Հայաստանն ու Արցախը ամենածանր ժամանակներն են ապրում։

Մասնակցենք երթին, ցույց տանք աշխարհին, որ մենք տեր ենք մեր հայրենիքին, չենք հանդուրժելու ուրացումը, դավաճանությունը։

Միասին մենք ուժ ենք։

Միասին անցկացնենք մեր պահանջատիրության երթը: Տար քո ջահը դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք։

Ապրիլի 23-ին՝ 19։15-ին, հանդիպում ենք Հանրապետության հրապարակում"։

  • Կիսվել: