երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
 Ապօրինի փայտանյութով բեռնված մեքենայի վարորդը ձերբակալվել է տեսանյութ

Ապօրինի փայտանյութով բեռնված մեքենայի վարորդը ձերբակալվել է տեսանյութ

Մայիսի 3-ին ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Փամբակ գյուղի վարչական տարածքում, բնապահպանական բնույթի իրավախախտումները կանխելու նպատակով, ստուգման են ենթարկել Եղեգնուտ գյուղի 38-ամյա բնակչի «Ֆորդ Տրանզիտ» մեքենան։

Մեքենան բեռնված է եղել թեփով, ինչի տակ թաքցված է եղել մոտ 3 խմ տախտակ։ Վարորդը եւ ուղեւորը փայտանյութի օրինականության վերաբերյալ որեւէ փաստաթուղթ չեն ներկայացրել։

Ի դեպ, իրավախախտումը հայտնաբերելուց հետո վարորդը նստել է մեքենան եւ փորձել փախչել։ Ոստիկաններին հաջողվել է կանխել փախուստը, ինչի ընթացքում հնչել են հայհոյանքներ, եւ վարորդը հարվածներ է հասցրել ոստիկաններից մեկին։

Վարորդը եւ ուղեւորը բերման են ենթարկվել ոստիկանություն, իսկ մեքենան տեղափոխվել է ոստիկանության Գուգարքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Եղեգնուտի 38-ամյա բնակիչը ձերբակալվել է։

Նշանակվել են փորձաքննություններ։

Նախապատրաստվում են նյութեր։

 

  • Կիսվել: