երկուշաբթի, հունիս 16
16 / 6 / 2025
Ապարանում տորնադոյի հետևանքով տարեց կին է վնասվածք ստացել

Ապարանում տորնադոյի հետևանքով տարեց կին է վնասվածք ստացել

Ապարանում պտտահողմի հետեւանքով շատ վատ վիճակ է, ամբողջ քաղաքում գազ ու հոսանք չկա։ Այս մասին հայտնել է Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանը։

«Գազի խողովակները, էլեկտրասյուները, տանիքներից թիթեղները, ամբողջը ընկել է փողոցներում։ Չեք պատկերացնում՝ ինչ վատ վիճակ է, հիմա ուսումնասիրում ենք վնասները»,– ասաց քաղաքապետը։

Նշենք, որ վնասված մեքենաներից մեկի վարորդը վնասվածքներ է ստացել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Ապարանում տորնադոյի հետեւանքով  վնասվածք է ստացել նաև տարեց կինը։

Ըստ տեղեկությունների՝ տատիկը տանն է եղել, երբ տորնադոյի հետեւանքով տանիքից թիթեղ է պոկվել, հարվածել պատուհանին, ինչի հետեւանքով տարեց կնոջ ձեռքն է կոտրվել։ Նա տեղափոխվել է Ապարանի բժշկական կենտրոն։

  • Կիսվել: