հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ապարանում կրակոցների արդյունքում «Արմենիա» ԲԿ տեղափոխված վիրավորների վիճակը շարունակում է մնալ ծանր

Ապարանում կրակոցների արդյունքում «Արմենիա» ԲԿ տեղափոխված վիրավորների վիճակը շարունակում է մնալ ծանր

Արագածոտնի մարզի Ապարան համայնքում երեկվա կրակոցներից հետո «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված 2 վիրավորների վիճակը շարունակում է մնալ նույնը։ Այս մասին 24News-ին ասաց «Արմենիա»-ի գլխավոր տնօրենի վիրաբուժության գծով տեղակալ Աշոտ Կուրղինյանը:

Նրա խոսքերով՝ որևէ էական փոփոխություն դեռ չկա նրանց մոտ։

Երեկ երեկոյան Նիագավան գյուղի մոտակայքում տեղի ունեցած կրակոցներից հետո «Արմենիա» էր տեղափոխվել 3 երիտասարդ, որոնցից մեկը մահացել էր ԲԿ-ում: 

Ողջ մնացածներից մեկն ունի գլխուղեղի ծանր վնասվածք ու ծայրահեղ ծանր վիճակում է, իսկ մյուս վիրավորի վիճակը կայուն ծանր է, թոքից հեռացվել է բեկոր։ Նրանք վերակենդանացման բաժանմունքում են ու միացված են արհեսատական շնչառության սարքին։ «Արմենիա» ԲԿ-ում մահացածը գլխի և պարանոցի շրջանում էր հրազենային վնասվածք ստացել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ  կրակոցներ և սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում․ Հունիսի 19-ին, ժամը 20:30-ի սահմաններում, «Ապարան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, այդ թվում՝ հրազենային, իրենց մոտ են տեղափոխվել 7 քաղաքացի։

Ավելի ուշ ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, նշելով, որ  Ապարանում հնչած կրակոցները քաղաքական դրդապատճառներ չունեն, զուտ կենցաղային են։
 
 ՔՊ-ակա պատգամավոր  Մաթևոս Ասատրյան էլ իր հերթին հանդես եկավ հայտարարությամբ՝ հերքելով  միջադեպն հետ իր կամ իր հարազատների մասնակցության մասին տարածվոց լուրերը։
 
 Քննչական կոմիտեից էլ  հայտնում են, որ ապարանում երկու անձի սպանության կասկածանքով 32-ամյա տղամարդ է ձերբակալվել։

  • Կիսվել: