ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ապարանի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել տեսանյութ

Ապարանի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել տեսանյութ

Օրերս ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներ ստացան, որոնց իրացման միջոցառումներին մասնակցեցին ոստիկանության այլ ստորաբաժանումների, այդ թվում՝ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Արդյունքում` կասկածվողները Գեղարքունիքի մարզում հայտնաբերվեցին ու, «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեցին ոստիկանության Գավառի բաժին։

Մեքենայի զննությամբ հայտնաբերվեց տասից ավելի դեղահաբ։ Վարորդի հայտնածով՝ դրանք մեթադոն են։ Հոգեներգործուն դեղահաբերն ուղարկվել են փորձաքննության։ Հանգամանքները պարզվում են։

 

  • Կիսվել: