կիրակի, օգոստոս 23
23 / 8 / 2026
Ապարան-Աշտարակ ճանապարհին  «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 20 մ գլորվել հարակից ձորը

Ապարան-Աշտարակ ճանապարհին «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 20 մ գլորվել հարակից ձորը

ՆԳՆ տեղեկացնում է, որ հուլիսի 1-ին, ժամը 09։28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ափնագյուղ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան գլորվել է ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ապարան-Աշտարակ ավտոճանապարհի 24-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Վ․ ծնված 1984 թ) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 20 մ գլորվել հարակից ձորը։

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով վարորդը դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Ապարան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։ Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան, հոսանքազրկել և փակել գազի բալոնի փականը։

  • Կիսվել: