հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Անսարք տրոլեյբուսը քարշակելու նպատակով եկած «ԶԻԼ 131» քարշակը ինքնագլորվել և վրաերթի է ենթարկել տրոլեյբուսի վարորդին ու փականագործին

Անսարք տրոլեյբուսը քարշակելու նպատակով եկած «ԶԻԼ 131» քարշակը ինքնագլորվել և վրաերթի է ենթարկել տրոլեյբուսի վարորդին ու փականագործին

«Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ տնօրեն Սարգիս Բեջանյանն այսօր, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց, որ անցած շաբաթ տեղի է ունեցել  ճանապարհատրանսպորտային պատահար, որից մեկը դժբախտ ելքով։

«Հարուցվել է քրեական գործ։ Ներկա պահին ընթանում է քննություն։ Տուժածի ընտանիքին ցուցաբերվել է աջակցություն»,- ասաց Բեջանյանը՝ հավելելով, որ դեպքը տեղի է ունեցել Թևանյան փողոցում։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հետաքրքրվեց պատճառների մասին։

«Անսարք տրոլեյբուսը քարշակելու նպատակով առջևում կայանած «Զիլ 131» մակնիշի քարշակը ինքնագլորվել և վրաերթի է ենթարկել նշված երկու տրանսպորտային միջոցների միջև կանգնած տրոլեյբուսի վարորդին և քարշակման նպատակով կցորդման աշխատանքներ իրականացնող ավագ վարորդ-փականագործին։ Տրոլեյբուսի վարորը մահացել է, իսկ ավագ վարորդ-փականագործը՝ տեղափոխվել հիվանդանոց։ 3 օր անց դուրս է գրվել»,- ասաց Բեջանյանը։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը ցավակցություններ հայտնեց տուժողի ընտանիքին։

  • Կիսվել: