կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Անօրինական միգրացիա կազմակերպելու համար մեղադրվող՝ Մոլդովայի քաղաքացին Հայաստանում ձերբակալվել է

Անօրինական միգրացիա կազմակերպելու համար մեղադրվող՝ Մոլդովայի քաղաքացին Հայաստանում ձերբակալվել է

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Վաղարշապատի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունվարի 12-ին հայտնաբերել, ձերբակալել և Վաղարշապատի բաժին են տեղափոխել 32-ամյա Միհաիլ Կ.-ին, հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:

Նա 2023 թ. նոյեմբերի 1-ից Մոլդովայի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր անօրինական միգրացիայի կազմակերպման մեղադրանքով:

Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:

 

  • Կիսվել: