չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Աննա Հակոբյանը հանդիպել է ՌԱԿ ներկայացուցիչների հետ

Աննա Հակոբյանը հանդիպել է ՌԱԿ ներկայացուցիչների հետ

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը օգոստոսի 19-ին հանդիպել է Ռամկավար ազատական կուսակցության Կենտրոնական վարչության փոխատենապետ Ալեքսան Գարատանայեանի և ՌԱԿ Բենիլյուքսի՝ Բելգիայի, Նիդերլանդների ու Լյուքսեմբուրգի շրջանակի պատասխանատու Պօղոս Թէքէեանի հետ։

ՌԱԿ ներկայացուցիչները Աննա Հակոբյանին ներկայացրել են Նիդերլանդների փորձը, որտեղ փախստականների և խոցելի խմբերի համար գործում են ծրագրեր, որով նրանք նախ սպասարկման ոլորտի փորձ ու հմտություններ են ձեռք բերում, ապա մայր ու զավակ աշխատանքի են տեղավորվում տարբեր ռեստորաններում, այդ թվում «Սոցիալական ռեստորան»-ում։ Պօղոս Թէքէեանի խոսքով, նրանց թվում կան նաև առանձնահատկություններ ունեցող անձինք։

Աննա Հակոբյանը իր խոսքում նշել է, որ նման ծրագրի գաղափար կա նաև «Իմ քայլը» հիմնադրամում։ Նախատեսվում է հիմնել «Ճախրուկ» սոցիալական սրճատուն, որտեղ աշխատելու են ֆիզիկական ու մտավոր առանձահատկություն ունեցող երիտասարդներ:

Աննա Հակոբյանն արձանագրել է, որ երկու ծրագրերում կան շատ նմանություններ և ծրագրի մշակման ու իրագործման ընթացքում շատ օգտակար կլինի նիդերլանդական փորձը։ Կողմերը պայմանավորվել են առաջիկայում ևս մեկ անգամ հանդիպել և արդեն ավելի առարկայական ու մանրակրկիտ քննարկել հետագա գործակցության հնարավորությունները։

  • Կիսվել: