չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Անխտիր բոլոր դպրոցները պետք է ունենան առարկայական լաբորատորիաներ. նախարար

Անխտիր բոլոր դպրոցները պետք է ունենան առարկայական լաբորատորիաներ. նախարար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ունի որոշում, որ անխտիր բոլոր դպրոցներում պետք է առարկայական լաբորատորիաներ լինեն:

Այս մասին ասաց նախարար Վահրամ Դումանյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի բյուջեի նախագծի քննարկմանը:

«Մենք ունենք որոշում, որ անխտիր մեր բոլոր 1400 դպրոցներում պետք է առարկայական լաբորատորիաներ լինեն՝ ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության և այն առարկաների, որոնք լաբորատորիայի կարիք ունեն, որ տեսական և գործնական գիտելիքներ մատուցվեն աշակերտներին»,- ասաց Դումանյանը:

Նախարարությունը դիտարկում է նաև դպրոցներում այլ տիպի լաբորատորիաների ստեղծում, բայց դրանք ոչ բոլոր դպրոցների համար կլինեն: Դրանք կլինեն՝ ըստ անհրաժեշտության, ըստ դպրոցների մակարդակի: Սակայն առայժմ վերջնական որոշում չկա, թե որտեղ ինչ լաբորատորիա կլինի՝ ի տարբերություն առարկայական լաբորատորիաների:

  • Կիսվել: