երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
«Անկախ դիտորդը» հանցագործության մասին հաղորդում է պատրաստում

«Անկախ դիտորդը» հանցագործության մասին հաղորդում է պատրաստում

Գառնիում Կոտայքի մարզպետի (ու «Քաղաքացիական պայմանագրի» այլ ներկայացուցիչների) կողմից իրենց մրցակից «Հանրապետություն» կուսակցության շտաբ ներխուժելու և հայհոյախառը քաշքշուկ կազմակերպելու դեպքով «Անկախ դիտորդը» հանցագործության մասին հաղորդում է պատրաստում: Այս մասին տեղեկացնում է «Անկախ դիտորդ»-ի համակարգող Դանիել Իոանիսյանը։ 

«Քաղաքական ուժերի, և, առավելևս, իշխանության մտքով անգամ չպետք է անցնի քաղաքական հարցերը բռնությամբ լուծելը:

Գառնիի բռնությունը օգոստոսին Ազգային Ժողովում ՔՊ-ի կազմակերպած բռնության անհետևանք մնալու պտուղներն են»,-գրել  է նա։ 

  • Կիսվել: