կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Անձրևաջրերը լցվում են Լեռնագոգի բնակելի շենքի նկուղները․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը

Անձրևաջրերը լցվում են Լեռնագոգի բնակելի շենքի նկուղները․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը

Հունիսի 14-ին, ժամը 16։54-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ անձրևաջրերը լցվում են Լեռնագոգ գյուղի բնակելի, երկհարկանի շենքի նկուղները․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ–ից տեղեկացնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարներն իրականացնում են ջրահեռացման և ջրալցման կանխարգելիչ աշխատանքներ։

 

  • Կիսվել: