ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Անդրեա Վիկտորինը հանդիպել է Մեղրիում գործող քաղհասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներին

Անդրեա Վիկտորինը հանդիպել է Մեղրիում գործող քաղհասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներին

Հունիսի 15-ին Մեղրի կատարած այցի ընթացքում Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը և Եվրոպական հանձնաժողովի ԵՄ Հարևանության և ընդլայնման գլխավոր տնօրինության գործընկերները հանդիպել են Մեղրիում գործող քաղհասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներին։

Ինչպես տեղեկացնում է Հայաստանում ԵՄ գրասենյակի ֆեյսբուքյան էջը՝ նրանց ներկայացվել են տեղական ՔՀԿ-ներից Սյունիքի հիմնական խնդիրները և զարգացման առաջնահերթությունները, որոնք քաղհասարակության դերակատարները բացահայտել են տեղական շահառուների հետ իրենց աշխատանքի հիման վրա:

 

 

  • Կիսվել: