Անցկացվել է «Առողջ ապրելակերպ-2025» արշավների ամփոփիչ միջոցառումը
«Առողջ ապրելակերպ-2025» արշավների ամփոփիչ միջոցառումը համախմբել էր գործընկերներին մարզերից, համայնքներից, դպրոցներից, ներկա էին նաև արշավի կամավորները:
Հանդիպմանը ներկայացվել են հանրության վրա արշավների ազդեցության գնահատման զեկույցը, հաջողված փորձը և բացերը:
Բազմակողմանի համագործակցության շնորհիվ հնարավոր եղավ արշավները ծառայեցնել հանրության շրջանում առողջ վարքագծի ձևավորմանը:
Արշավների կազմակերպման գլխավոր գործընկերներն են «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամն ու Պարենի համաշխարհային ծրագիրը, հայտնում են Առողջապահության նախարարությունից:


