չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Անահիտ Մանասյանը` Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ Կասկադում տեղի ունեցած միջադեպի մասին

Անահիտ Մանասյանը` Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ Կասկադում տեղի ունեցած միջադեպի մասին

ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը մեկնաբանել է, թե արդյոք ՄԻՊ-ը ընթացք տալու է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ Կասկադում և ԱԺ մշտական հանձնաժողովի նիտում ՄԻՊ թեկնածուի ընտրության ընթացքում տեղի ունեցած միջադեպերին․

«Անհատական բողոքներ այդ գործերվ չունենք, բայց ես անձամբ իմ անունից գրություններ եմ ուղարկել տարբեր իրավասու մարմիններին, այս պահին սպասում եմ տեղեկատվության»,-Մանասյանի խոսքով՝ գրություններ են ուղարկվել պարզելու՝ արդյոք միջադեպերի առնչությամբ վարույթներ նախաձեռնվել են, թե ոչ․ «Ինֆորմացիան կստացվի, նոր դրանից հետո հասկանալով, թե որ գործերի շրջանակում է անհրաժեշտ ՄԻՊ մանդատը, նոր արդեն ՄԻՊ-ը և աշխատակազմը որոշում կկայացնեն հարցերի վերաբերյալ կոնկրետ եզրահանգումներ հրապարակելու համար»։

Հարցին,թե ինչու ՄԻՊ թեկնածուի ընտրության համար հրավիրված նիստում Մանասյանն ըստ պատշաճի չարձագանքեց իրավիճակին, հատկապես, որ դրա շուրջ նրան ուղղված դատապարտող քննադատություններ հնչեցին, նա պատասխանեց․

«Դատապարտելուց առաջ գուցե հա՞րց առաջանա, թե ինչու չէին դատապարտում իմ նկատմամբ հնչած վիրավորանքը, ակնհայտ անհարգալից վերաբերմունքը, իմ նկատմամբ բռնության կոչերը։ Իմ խոսքը չի վերաբերում միայն քաղաքական ուժերին և այդ օրվա նիստին, այլ ընդհանուր իրավիճակին։ Իմ նկատմամբ հնչած բռնության կոչերի հետ կապված բացահայտ անհարգալից վերաբերմունքի, տարածվող բամբասանքների և այլնի հետ կապված չեմ ընտրել հակադարձելու մեթոդաբանություն, որովհետև, կարծում եմ դա ավելի շատ է գեներացնում այն բացասական երևույթները, որոնք առկա են»։

  • Կիսվել: