երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ամփոփվեցին ՆԳՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչությունում և ենթակա ստորաբաժանումներում մեթոդական, մասնագիտական օգնության ցուցաբերման և համալիր ստուգումների արդյունքները

Ամփոփվեցին ՆԳՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչությունում և ենթակա ստորաբաժանումներում մեթոդական, մասնագիտական օգնության ցուցաբերման և համալիր ստուգումների արդյունքները

Այսօր ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Ե. Կարապետյանի գլխավորած աշխատանքային խումբն ամփոփեց Լոռու մարզային փրկարարական վարչությունում և ենթակա ստորաբաժանումներում անցկացված մեթոդական, մասնագիտական օգնության ցուցաբերման և համալիր ստուգումների արդյունքները։

Աշխատանքները մեկնարկել էին հուլիսի 18-ին մարզային փրկարարական վարչության տարածքում շարային ստուգատեսի անցկացումով և շարունակվեցին Վանաձորի, Գուգարքի, Սպիտակի, Թումանյանի, Ստեփանավանի և Տաշիրի հրշեջ-փրկարարական ջոկատներում:

Նշված ժամանակահատվածում ըստ ուղղությունների իրականացվեցին մեթոդական և մասնագիտական օգնության ցուցաբերման, ինչպես նաև ծառայողական այլ հարցերին առնչվող աշխատանքներ։

Տեղում ծառայության կրման ընթացքին հետևելու նպատակով՝ Ե․Կարապետյանն այցելեց Լոռու ՄՓՎ Վանաձորի, Գուգարքի, Սպիտակի և Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատներ, որտեղ հրամանատարները ներկայացրեցին ընթացիկ աշխատանքները, ծառայության վիճակն ու առկա խնդիրները։ Յուրաքանչյուր ստորաբաժանման համար տրվեցին կոնկրետ ցուցումներ և հանձնարարականներ:

Ավարտին մարզային փրկարարական վարչությունում տեղի ունեցավ խորհրդակցություն։ Ամփոփելով համալիր ստուգումների արդյունքները՝ տնօրենի տեղակալը նախանշեց հետագա անելիքները, տվեց հստակ հանձնարարականներ՝ ընդգծելով ծառայության բարելավման ուղղությամբ իրականցվող նմանատիպ միջոցառումների կարևորությունը։

  • Կիսվել: