ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հատել է 4 մլն-ի նշագիծը

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հատել է 4 մլն-ի նշագիծը

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հատել է  4 մլն-ի նշագիծը, գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով The New York Times-ին։

Նշվում է որ երկիրը ոչ միայն հասել է «պանդեմիայի եւս մեկ մռայլ հանգրվանի», այլեւ շարունակում է պայքարել կորոնավիրուսի դեմ, քանի որ վարակի պատճառով հոսպիտալացումների օրական թիվը շարունակում է աճել:

Փորձագետները վստահ են, որ ԱՄՆ-ում վարակված մարդկանց փաստացի թիվը շատ ավելի մեծ է, քան գրանցված դեպքերի թիվը. ցուցանիշը կարող է մինչեւ 13 անգամ ավելի մեծ լինել որոշ շրջաններում:

Ըստ աղբյուրի, ներկայում հիվանդացածների աճի միտում է նկատվում երկրի 39 նահանգներում, այդ թվում՝ Վաշինգտոնում: Համաճարակի սկսվելուց ի վեր երկրում ավելի քան 143 հազար մարդ է մահացել վիրուսից:

Հարկ է նշել, որ նմանատիպ թվեր է ներկայացնում նաև Ջոնս Հոփկինսի համալսարանը, որը երկրում վարակման 3,99 մլն դեպք է գրանցել։

  • Կիսվել: