հինգշաբթի, օգոստոս 6
6 / 8 / 2026
 ԱՄՆ քաղաքացիները Հայաստանից տարհանվել են հատուկ չվերթով

ԱՄՆ քաղաքացիները Հայաստանից տարհանվել են հատուկ չվերթով

Զվարթնոց օդանավակայնից այսօր կայացել է Հայաստանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին տարհանող հատուկ չվերթը, հայտնում են օդանավակայանի մամուլի ծառայությունից։

Ավելի վաղ ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն էր տարածել, որ ապրիլի 17-ին կազմակերպվելու է Երեւանից Դոհա ԱՄՆ քաղաքացիների տարհանման համար միակ չարթերային չվերթը: 

Ըստ նախատեսվածի՝ օդանավը Դոհայում վայրէջք կկատարի տեղական ժամանակով 22:50-ին: Ուղեւորները Դոհայից ուղեւորությունը շարունակելու հարցերը պետք անձամբ հոգան եւ նախապես տոմսեր ձեռք բերեն:

Դեսպանատունը տեղեկացրել է, որ սա տարհանման միակ չվերթն է Հայաստանից։

  • Կիսվել: