հինգշաբթի, օգոստոս 6
6 / 8 / 2026
Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվել է

Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվել է

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվել է: Դատարանի որոշումը Sputnik Արմենիային հայտնեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:

Քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ Առուստամյանը ձերբակալվել է։
 
Ըստ ՔԿ–ի` նա անցնում է առանձնապես խոշոր չափերով՝ 8 միլիարդ 126 միլիոն 946 հազար 460 դրամին համարժեք 21 միլիոն 72 հազար 827 դոլար արժողության գույք և դրամական միջոցներ խաբեությամբ հափշտակելու և փողերի լվացում կատարելու գործով։

  • Կիսվել: