Վրաստանում տեղի է ունեցել հերթական մասշտաբային հոսանքազրկումը, որի պատճառով խաթարվել է Թբիլիսիի մետրոպոլիտենի և երկաթուղու աշխատանքը: Այս մասին տեղեկացնում է Interpressnews-ը։

Նշվում է, որ ներկայումս Թբիլիսիի մետրոն չի աշխատում, կանգ է առել նաև «Վրացական երկաթուղու» գնացքների շարժը։

Նոր խափանման պաշտոնական պատճառը դեռևս չի հաղորդվում։

Հավելենք, որ սա վերջին երկու շաբաթվա ընթացքում Վրաստանում տեղի ունեցած արդեն երրորդ մասշտաբային հոսանքազրկումն է։ Առաջին խոշոր խափանումը տեղի է ունեցել հուլիսի 24-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, իսկ երկրորդը՝ հուլիսի 25-ի առավոտյան։

Աղբյուրը հայտնում է, որ հուլիսի 24-ի վթարից հետո Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորող ազգային հանձնաժողովը (GNERC) սկսել է պատահարի պատճառների ուսումնասիրությունը։ Հանձնաժողովի տվյալներով՝ երկրի էներգահամակարգում տեղի ունեցած համակարգային վթարը հանգեցրել է էլեկտրամատակարարման և հեռահաղորդակցության ցանցերի աշխատանքի ընդհատումների։ Հանձնաժողովի ղեկավար Դավիթ Նարմանիան հայտարարել է, որ անջատման պատճառ է դարձել «Իմերեթի» բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի վթարը։

Հիշեցնենք նաև, որ հուլիսի 24-ի և 25-ի վթարներից հետո Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը հետաքննություն է սկսել հնարավոր սաբոտաժի հոդվածով։

Տեսանյութը՝ այստեղ: