շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԱՄՆ դեսպանը ծանոթացել է ԱՄՆ ֆինանսավորմամբ ՀՀ-ի 8000 անապահով ընտանիքներին տրամադրվելիք պարենի և հիգիենայի պարագաների փաթեթավորման գործընթացին (լուսանկարներ)

ԱՄՆ դեսպանը ծանոթացել է ԱՄՆ ֆինանսավորմամբ ՀՀ-ի 8000 անապահով ընտանիքներին տրամադրվելիք պարենի և հիգիենայի պարագաների փաթեթավորման գործընթացին (լուսանկարներ)

Երեկ դեսպան Լին Թրեյսին և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրեն Դեբորա Գրիսերը շրջեցին Հայկական Կարմիր խաչի ընկերությունում և հետևեցին ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ ձեռք բերված պարենի ու հիգիենայի պարագաների փաթեթավորման և նախապատրաստման աշխատանքներին, որոնք կտրամադրվեն Հայաստանի տարբեր բնակավայրերում ապրող 8000 սոցիալապես անապահով ընտանիքների, հայտնում են ԱՄՆ դեսպանատնից: 

«Ինչպես տեսնում եք, աշխատանքների ընթացքում ձեռնարկված են բոլոր պաշտպանական միջոցները։

Ուրախ ենք գործակցել Եվրամիության հետ և աջակցել Հայկական կարմիր խաչի ընկերությանը և ՀՀ կառավարությանը ՔՈՎԻԴ19-ի արձագանքման աշխատանքներում», - նշում են դեսպանատնից:

Լուսանկարները՝ Հայկական կարմիր խաչի ընկերության: 

 

 
 

 
 

 

  • Կիսվել: