ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԱՄՆ դեսպանությունները կոչ են անում խուսափել հայ-ադրբեջանական սահման այցելելուց

ԱՄՆ դեսպանությունները կոչ են անում խուսափել հայ-ադրբեջանական սահման այցելելուց

Հայաստանում և Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանությունները կոչ են անում ԱՄՆ քաղաքացիներին խուսափել հայ-ադրբեջանական սահման այցելելուց։

 

Երևանում ԱՄՆ դեսպանությունը իր կայքում հրապարակել է զգուշացման, որով կոչ է անում պահպանել զգոնությունը և ցուցաբերել զգուշություն` կապված հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի և վերջերս տեղի ունեցած բռնությունների հետ:

 

Դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին կոչ է անում չայցելել Լեռնային Ղարաբաղ, ինչպես նաև խուսափել այցելություններից շփման գծի և սահմանի մոտակայքով, այդ թվում Դիլիջան ազգային պարկից հյուսիս գտնվող M4 և M16 մայրուղիներով և մինչև Վրաստանի սահման:

Իսկ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին հորդորում է խուսափել Թովուզի և Ղազախի շրջաններ այցելություններից:

  • Կիսվել: