կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ԱՄՆ դեսպանատունը ռազմաբժշկական կարողություններին աջակցելու նպատակով ՀՀ-ին տրամադրել է գեներատորներ

ԱՄՆ դեսպանատունը ռազմաբժշկական կարողություններին աջակցելու նպատակով ՀՀ-ին տրամադրել է գեներատորներ

ԱՄՆ դեսպանության ռազմական համագործակցության գրասենյակի ներկայացուցիչները՝ փոխգնդապետ Դանիել Սինգլթոնի մասնակցությամբ, հանդիպել են Դաշտային հոսպիտալի ղեկավար, փոխգնդապետ Արշալույս Զաքարյանին՝ Հայաստանի ռազմաբժշկական կարողություններին աջակցելու նպատակով տրամադրելով երեք նոր գեներատոր։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից:

՛՛ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Գլոբալ խաղաղության գործողությունների նախաձեռնության շրջանակում գեներատորները տրամադրվել են Kilo Victor Golf, LLC ընկերության կողմից։ Սա նվիրատվության առաջին խմբաքանակն է, իսկ առաջիկա երկու ամիսներին սպասվում են տարբեր բժշկական սարքավորումներ՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

 

 

 

 

  • Կիսվել: