շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ամենակարևորը՝ ակնկալում եմ երևանցիների, Արցախի, Սփյուռքի մեր հայրենակիցների աջակցությունը․ Հրաչյա Սարգսյանը երդվեց

Ամենակարևորը՝ ակնկալում եմ երևանցիների, Արցախի, Սփյուռքի մեր հայրենակիցների աջակցությունը․ Հրաչյա Սարգսյանը երդվեց

Երևանի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը կարևորում է ներդաշնակ և արդյունավետ համագործակցությունը քաղաքական և գործադիր ինստիտուտների հետ: Այս մասին նա հայտարարեց Երևանի ավագանու հանդիսավոր նիստի ընթացքում:

«Ստանձնելով Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի քաղաքապետի պաշտոնը՝ երդվում եմ Երևանի քաղաքապետի լիազորությունները իրականացնելու ընթացքում պահպանել ՀՀ Սահմանադրությունը, օրենքները, Երևանի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել Երևանի քաղաքապետի լիազորությունները, ծառայել Երևանի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների: Պարտավորվում եմ հոգ տանել մեր հնագույն մայրաքաղաքի փառքի  պահպանման և բազմապատկման համար, պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը, ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին

Լիահույս եմ և ակնկալում եմ ՀՀ օրենսդիր, գործադիր, դատական և հասարակական կազմակերպությունների կողմից աջակցությունը Երևանի զարգացմանն ուղղված խնդիրների լուծման հարցում: Ամենակարևորը՝ ակնկալում եմ երևանցիների, Հայաստանի այլ համայնքների բնակիչների, Արցախի Հանրապետության, ինչպես նաև Սփյուռքի մեր հայրենակիցների աջակցությունը մեր բոլորի մայրաքաղաք Երևանի զարգացման գործում»,- նշեց նա՝ հույս հայտնելով, որ իրենց կատարած աշխատանքն արժանի գնահատական կստանա:

Երդման պաշտոնական մասից հետո նրան հանձնվեց Երևանի քաղաքապետի խորհրդանիշ լանջաշղթան։

Իր ելույթում նորընտիր քաղաքապետը շնորհակալություն հայտնեց վստահության համար:  

  • Կիսվել: