շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ԱՄԷ-ն պատրաստակամ է աջակցելու ՆԳ նախարարությանը. Արփինե Սարգսյանն ընդունել է արտակարգ և լիազոր դեսպանին

ԱՄԷ-ն պատրաստակամ է աջակցելու ՆԳ նախարարությանը. Արփինե Սարգսյանն ընդունել է արտակարգ և լիազոր դեսպանին

Նոյեմբերի 16-ին ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Նարիման Ալ-Մուլլային, հայտնում են ՆԳՆ նախարարությունից:

Արփինե Սարգսյանը ներկայացրել է Ներքին գործերի նախարարության ձևավորման և ենթակա ծառայություններում իրականացվող բարեփոխումների ընթացքը։

Նա առանձնացրել է մի շարք ուղղություններ և առաջնահերթություններ՝ անդրադառնալով ՆԳ նախարարության անձնակազմի կարողությունների զարգացմանը, ոստիկանության հիմնական հենասյունային ուղղությունների՝ հատկապես քրեական ոստիկանության կադրերի պատրաստման, գործիքակազմերի ընդլայնման, ինչպես նաև քրեական վարույթներով գործընկերության խորացմանը վերաբերող հարցերին։

Արփինե Սարգսյանն ընդգծել է հատկապես փրկարար ծառայության աշխատակիցների հմտությունների զարգացման ու կարողությունների ընդլայնմանն ուղղված վերապատրաստումների կարևորությունը, ինչպես նաև անդրադարձել է ծառայության տեխնիկական միջոցների հագեցվածության խնդրին։

Նարիման Ալ-Մուլլան բարձր է գնահատել արդեն իսկ ձևավորված համագործակցությունը՝ ողջունելով Ներքին գործերի նախարարությունում իրականացվող բարեփոխումները։

Նարիման Ալ-Մուլլան պատրաստակամություն է հայտնել աջակցելու ՆԳ նախարարությանը:

Կողմերը քննարկել են նաև ճանապարհային երթևեկության անվտանգության ոլորտում նորարար լուծումների ներդրման և փորձի փոխանակման հարցեր՝ պատրաստակամություն հայտնելով շարունակելու և ամրապնդելու երկկողմ արդյունավետ համագործակցությունը։

  • Կիսվել: