կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
«Ամբերդ» կայանից դեպի ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները դեռ փակ են

«Ամբերդ» կայանից դեպի ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները դեռ փակ են

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։ 

  • Կիսվել: