շաբաթ, հունիս 29
29 / 6 / 2024
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Լարսը  փակ է կցորդիչով բեռնատարների համար

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Լարսը փակ է կցորդիչով բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։


Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Փակ են Բերդ-Ճամբարակ, Տաթև-Լծեն, Շինուհայրի խաչմերուկից Հարժիսի խաչմերուկ և Տաշիր քաղաքից դեպի Շիրակի մարզի Վարդաղբյուր գյուղ տանող (բուք է) ավտոճանապարհները:

Ստեփանավանի ոլորանները, Վարդենյաց լեռնանցքը, Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան, Բերդ-Վազաշեն և Սյունիք գյուղից մինչև Հարժիսի խաչմերուկ փակ են կցորդիչով բեռնատարների համար:

Ամասիա-Բերդաշեն, Գոգավան-Ստեփանավան և Բլագադարնոյե-Կաթնառատ ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյաց լեռնանցքում և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին բուք է:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

  • Կիսվել: