երկուշաբթի, օգոստոս 10
10 / 8 / 2026
Մնալու իրավունք չունեցող միգրանտները պետք է լքեն Եվրոպան. ԵՄ պահպանողական կուսակցության առաջնորդ

Մնալու իրավունք չունեցող միգրանտները պետք է լքեն Եվրոպան. ԵՄ պահպանողական կուսակցության առաջնորդ

Այն բանից հետո, երբ հուլիսի վերջին տասնյակ հազարավոր անօրինական միգրանտներ ներխուժեցին Իսպանիայի Սեուտա էքսկլավ, Եվրոպական ժողովրդական կուսակցության առաջնորդ Մանֆրեդ Ուեբերը կոչ է արել Աֆրիկայում արագորեն ստեղծել միգրանտների վերադարձի կենտրոններ, տեղեկացնում է politico.eu-ն։

Գերմանական Frankfurter Allgemeine Zeitung թերթի համար գրած իր հոդվածում պահպանողականների առաջնորդ Ուեբերը, մասնավորապես, նշել է. «Սեուտան ցույց տվեց, որ հարևան երկրների հետ սերտ համագործակցությունը կարող է արդյունավետ լինել։ Մարոկկոն անմիջապես հետ ընդունեց իր քաղաքացիներին։ Ոչ ոք չկարողացավ շարունակել ճանապարհը դեպի Շենգենյան գոտի։ Եվրոպան պետք է արագորեն ստեղծի վերադարձի կենտրոններ Աֆրիկայում»։

Ուեբերը կրկնել է ԵՄ միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունների արած առաջարկները՝ պնդելով, որ դաշինքից դուրս գտնվող երկրներին կարող են առաջարկվել ավելի սերտ առևտրային կապեր, տնտեսական համագործակցություն և օրինական միգրացիայի հնարավորություններ՝ իրենց երկրներում վերադարձի կենտրոններ ստեղծելու դիմաց։

«Մնալու իրավունք չունեցող միգրանտները պետք է լքեն Եվրոպան՝ առանց «եթե»-ների, «և»-երի կամ «բայց»-երի», – գրել է նա՝ հավելելով, որ վերադարձն այլևս չպետք է կախված լինի առանձին անդամ երկրների քաղաքական կամքից։

Նշենք, որ Սեուտայի դեպքից հետո մի շարք միջազգային առաջնորդներ մեղադրել են Իսպանիայի ձախակողմյան կառավարությանը՝ նրա միգրացիոն քաղաքականության համար։ 

  • Կիսվել: