երկուշաբթի, օգոստոս 10
10 / 8 / 2026
Արդյունավետ թիմային աշխատանք, տպավորիչ տաղավար և լավագույն պանելային խոսնակ․ ՆԳՆ-ն Career City Fest 2026-ի եռակի մրցանակակիր

Արդյունավետ թիմային աշխատանք, տպավորիչ տաղավար և լավագույն պանելային խոսնակ․ ՆԳՆ-ն Career City Fest 2026-ի եռակի մրցանակակիր

«Մերիդիան էքսպո» կենտրոնում անցկացված Career City Fest 2026 կարիերայի փառատոնի արդյունքներով Ներքին գործերի նախարարությունն արժանացել է երեք մրցանակի։ Հաղթողները որոշվել են փառատոնի այցելուների քվեարկության արդյունքներով։

ՆԳՆ ոստիկանությունը հաղթող է ճանաչվել երկու անվանակարգում՝

«Փառատոնի ծագող աստղ» (The Rising Star of the Festival)՝ որպես փառատոնին առաջին անգամ մասնակցած և այցելուների ուշադրությունը գրաված կազմակերպություն,

«Ամենատպավորիչ տաղավարի թիմ» (The Most Impressive Booth Team)՝ ՆԳՆ նախարարության տաղավարի ինքնատիպ ներկայացման, թիմային արդյունավետ աշխատանքի և այցելուների հետ ակտիվ ու բովանդակալից հաղորդակցության համար։

Եվս մեկ մրցանակ ՆԳ նախարարությանն է շնորհվել «Ամենատպավորիչ պանելային խոսնակ» (The Most Impressive Panelist) անվանակարգում․ հաղթող է ճանաչվել ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Նատալի Սահակյանը:

 

  • Կիսվել: