երկուշաբթի, օգոստոս 10
10 / 8 / 2026
Իրանն Ուկրաինայից փոխհատուցում է պահանջում Կասպից ծովում իրանական նավի վրա հարձակման համար

Իրանն Ուկրաինայից փոխհատուցում է պահանջում Կասպից ծովում իրանական նավի վրա հարձակման համար

Իրանի Արտաքին գործերի նախարարությունն Ուկրաինայից պահանջել է փոխհատուցել Կասպից ծովում իրանական նավի վրա հարձակման հետևանքով պատճառված վնասը, հայտնում են իրանական աղբյուրները: 

Նշվում է, որ Թեհրանում հայտարարել են, որ միջադեպի ոչ կանխամտածված լինելու վերաբերյալ ուկրաինական կողմի պարզաբանումները դեռևս չեն համոզել Իրանին։

Իրանի ԱԳՆ-ում ընդգծել են, որ, ելնելով հենց ուկրաինական կողմի հայտարարություններից, Կիևը պարտավոր է փոխհատուցել պատճառված վնասը։ Հակառակ դեպքում Իրանը մտադիր է ինքնուրույն հասնել փոխհատուցման վճարմանը։

 

  • Կիսվել: