երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ամանորի և  Սուրբ ծննդյան առթիվ Մայր Աթոռի միաբանության մասնակցությամբ կատարվելիք արարողությունների ժամանակացույց

Ամանորի և Սուրբ ծննդյան առթիվ Մայր Աթոռի միաբանության մասնակցությամբ կատարվելիք արարողությունների ժամանակացույց

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը ներկայացրել է Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առիթով Մայր Աթոռի միաբանության մասնակցությամբ կատարվելիք արարողությունների ժամանակացույցը:

Դեկտեմբերի 31

Ժամը 11:00-ին - Սուրբ Պատարագ և Հանրապետական մաղթանք Սուրբ Գայանե վանքում,

Ժամը 24:00-ին – Նռնօրհնեքի արարողություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատի Բաց խորանին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի,

Հունվարի 1

Ժամը 10:00-ին - Սուրբ Պատարագ և Հայրապետական մաղթանք Սուրբ Գայանե վանքում,

Հունվարի 5

ժամը 17:30-ին - Երեկոյան ժամերգություն և Ճրագալույցի Սուրբ Պատարագ Սուրբ Գայանե վանքում,

Հունվարի 6

Ժամը 10:30-ին - Հայրապետական Պատարագ և Ջրօրհնեքի արարողություն Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում,

Հունվարի 7

Ժամը 11:00-ին - Սուրբ Պատարագ և հոգեհանգիստ Սուրբ Գայանե վանքում:

  • Կիսվել: