ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ALK ավիաուղիները չվերթեր կիրականացնի դեպի Լիոն, էյնդհովեն և Համբուրգ

ALK ավիաուղիները չվերթեր կիրականացնի դեպի Լիոն, էյնդհովեն և Համբուրգ

ALK ավիաուղիները հուլիսի 23-ից մինչև սեպտեմբերի 25-ը ոչ կանոնավոր չվերթեր կիրականացնի Երևան- Լիոն (Ֆրանսիա)- Երևան, Երևան- Էյնդհովեն (Նիդերլանդներ)- Երևան և Երևան- Համբուրգ (Գերմանիա)- Երևան երթուղիներով:Այս մասին տեղեկացնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։
 
Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ: Դեպի Լիոն չվերթերը կիրականացվեն հինգշաբթի օրերին, դեպի էյնդհովեն՝ ուրբաթ օրերին, իսկ դեպի Համբուրգ՝ շաբաթ օրերին:
 
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը:

  • Կիսվել: