կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Ալեք Մանուկյան փողոցի շենքերից մեկում բռնկված հրդեհը մեկուսացվել է. դեպքի վայրում է 3 մարտական հաշվարկ

Ալեք Մանուկյան փողոցի շենքերից մեկում բռնկված հրդեհը մեկուսացվել է. դեպքի վայրում է 3 մարտական հաշվարկ

Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 12։33-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ալեք Մանուկյան փողոցի շենքերից մեկի տանիքից ծուխ է նկատվում:
 
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:
 
Նախնական տվյալներով հրդեհ է բռնկվել շենքի 4-րդ հարկի սենյակներից մեկում։
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:00-ին:

 

  • Կիսվել: