շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
«Գրագետ ու պահանջատեր երիտասարդությունն է պետության ապագայի ամուր հիմքը»․ Ալեն Սիմոնյան

«Գրագետ ու պահանջատեր երիտասարդությունն է պետության ապագայի ամուր հիմքը»․ Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի բակում օգոստոսի 26-ին տեղի է ունեցել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հանդիպումն ԱԺ «Ամառային դպրոց» 3-րդ ծրագրի մասնակիցների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

ԱԺ նախագահը հանդես է եկել բացման խոսքով, ողջունել աշակերտներին ու շնորհակալություն հայտնել ծրագրին մասնակցելու և ցուցաբերած ակտիվության համար: Այնուհետև խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է օրենսդիր մարմնի գործունեությանը վերաբերող որոշ մանրամասներ, խոսել քաղաքական գործչի կերպարային առանձնահատկություններից:

Հարցուպատասխանի ձևաչափով անցկացված քննարկումների ժամանակ ԱԺ նախագահը պատասխանել է պատանիներին հետաքրքրող տարաբնույթ հարցերի: Ալեն Սիմոնյանն անդրադարձել է նաև Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը և բաց ու թափանցիկ ընտրությունների անցկացման կարևորությանը վերաբերող հարցերին և ընդգծել, որ կրթված, գրագետ ու պահանջատեր երիտասարդությունն է պետության ապագայի ամուր հիմքը:

  • Կիսվել: