ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ախուրյան համայնքի Ղարիբջանյան բնակավայրի վարչական ղեկավարի տանը հրդեհ է բռնկվել. նա կրել է խոշոր չափի նյութական վնաս

Ախուրյան համայնքի Ղարիբջանյան բնակավայրի վարչական ղեկավարի տանը հրդեհ է բռնկվել. նա կրել է խոշոր չափի նյութական վնաս

Երեկ՝ մայիսի 25-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 02:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ղարիբջանյան գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատից  2 մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները  գյուղացիների հետ նախ կանխել են կրակի տարածումը, ապա  մարել հրդեհը: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

Պարզվել է, որ այրվել է նույն գյուղի բնակիչ, 33-ամյա Պարգև Հարությունյանին պատկանող տան տանիքը: Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհը հնարավոր է առաջացած լինի էլեկտրական լարերի կարճ միացումից:  

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Պ. Հարությունյանը  Ախուրյան համայնքի Ղարիբջանյան բնակավայրի վարչական ղեկավարն է և հրդեհի հետևանքով նրան պատճառվել է մոտ 2 մլն դրամի վնաս: Դեպքի փաստով Շիրակի մարզի ՀՏԱ հետաքննության վարչությունում նյութեր են նախապատրաստվում: 

  • Կիսվել: