ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ախտահանվել են ԲԴԽ-ի և Երևանի դատարանների վարչական շենքերը (տեսանյութ)

Ախտահանվել են ԲԴԽ-ի և Երևանի դատարանների վարչական շենքերը (տեսանյութ)

Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելուն ուղղված միջոցառումների շրջանակներում ջերմային աերոզոլային գեներատորներով և ախտահանիչ նյութերով ախատահանումներ են իրականացվել Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենքի և Երևանի բոլոր ատյանների դատարանների աշխատասենյակներում, դահլիճներում, կալանավորների ժամանակավոր պահման խցերում և հարակից տարածքներում: Այս մասին հայտնել է ՀՀ դատական դեպարտամենտը։

«Այս պահին ընթանում են ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության մյուս դատարանների ախտահանման աշխատանքների կազմակերպման գործընթացը, որոնք կիրականացվեն առաջիկա օրերին»,- ասվում է դատական դեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: