շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ախալքալաքի մունիցիալիտետում աճուրդի է հանվել 9 հողատարածք

Ախալքալաքի մունիցիալիտետում աճուրդի է հանվել 9 հողատարածք

Ախալքալաքի մունիցիալիտետում աճուրդի է հանվել 9 հողատարածք։ Հիմնականում դրանք ոչ գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ են, գրում է jnews.ge-ն:

Աճուրդներն անցկացվում են «100 ներդրումային առաջարկ բիզնեսին» պետական ծրագրի շրջանակներում։

Հողամասերը հետեւյալն են.

Գյուղատնտեսական նշանակության հողեր և ոչ բնակելի շինություններ Չունչխա գյուղում: Մեկնարկային գինը՝ 543 750 լարի: Աճուրդի վերջին օրը դեկտեմբերի 28-ն է

Ոչ գյուղատնտեսական նշանակության հողատարածք Կարզախ գյուղում (93 040ք/մ), մեկնարկային գինը՝ 186 500 լարի։ Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2021 թվականի դեկտեմբերի 28-ը:

Կարզախ գյուղում աճուրդի է հանվել ևս մեկ ոչ գյուղատնտեսական նշանակության հողատարածք՝ 127 558 ք/մ, աճուրդի մեկնարկային գինը՝ 178 000 լարի է։

Ոչ գյուղատնտեսական նշանակության հողատարածք Ափնիա գյուղում` 29110ք/մ, մեկնարկային գինը 44000 լարի:

Ոչ գյուղատնտեսական նշանակության հողամաս Գոգաշեն գյուղում 25056ք/մ, մեկնարկային գինը՝ 31 500 լարի

Ոչ գյուղատնտեսական նշանակության հողատարածք Լոմատուրցխ գյուղում՝ 10 472ք/մ, մեկնարկային գինը՝ 30 000 լարի:

Վաչիան գյուղում ոչ գյուղատնտեսական նշանակության հողատարածք (15 905 քմ), մեկնարկային գինը՝ 29 000 լարի:

Ոչ գյուղատնտեսական նշանակության հողատարածք Դիլիսկա գյուղում՝ 179 396 ք/մ,մեկնարկային գինը՝ 340 000 լարի:

Վերոնշյալ հողամասերի գնման հայտերի ընդունման վերջնաժամկետն է 28.12.2021թ.:

Վաճառվում է ոչ գյուղատնտեսական նշանակության հողատարածք Ախալքալաք-Ախալցիխե ավտոճանապարհին 561 ք/մ, մեկնարկային գինը՝ 5700 լարի: Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2021 թվականի դեկտեմբերի 30-ը:

Նշենք, որ պետական www.eauction.ge կայքում ցանկացողները կարող են ավելի մանրամասն տեղեկություններ ստանալ այս հողատարածքների մասին և տեսնել հողամասի լուսանկարը։

  • Կիսվել: