երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Ակադեմիական քաղաքի Մաստեր-պլանը պատրաստ է. Վարչապետ

Ակադեմիական քաղաքի Մաստեր-պլանը պատրաստ է. Վարչապետ

Ակադեմիական քաղաքի Մաստեր-պլանը պատրաստ է: Այս մասին հայտնում է ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Շուրջ 44 հազար դասախոս, գիտնական եւ ուսանող Հայաստանից եւ արտերկրից, 8 պետական եւ 8 միջազգային/մասնավոր բուհեր կտեղավորվեն 580 հեկտար տարածքի վրա, որտեղ կներդրվեն ժամանակակից կանաչ տեխնոլոգիաներ:

Գիտակրթական այս հոյակապ միջավայրը կլինի նաեւ ինտելեկտուալ ժամանցի եւ մարզական կյանքի հանրապետական կենտրոն:

Ակադեմիական քաղաքի նախագծի մանրամասները առաջիկայում ամենատարբեր առիթներով եւ ձեւաչափերով ներկայացնելու առիթներ կունենանք:

Մեզ համար կարեւոր է, որ բոլոր մանրամասներով իմանաք ինչ ենք անում, ինչու եւ ինչպես: Շնորհակալություն աջակցության համար»,- գրել է վարչապետը: 

 

  • Կիսվել: